«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Վերջին լուրերի ամփոփագիր. մարտի 3

Վերջին լուրերի ամփոփագիր. մարտի 3
03.03.2026 | 17:30

Իրան: Շարունակվում են Թեհրանի և այլ քաղաքների ռմբակոծությունները, քաղաքացիական օբյեկտների և Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ոչնչացումը. որս է սկսվել Իրանի բալիստիկ ուժերի արձակման կայանքների դեմ։ Հակամարտության սկզբից ի վեր Իրանում հաղորդվում է 787 զոհի մասին։

Մինաբում տեղի է ունեցել հարձակման հետևանքով սպանված 165 փոքրիկ աղջիկների հուղարկավորությունը ։ Մարդասեր ամերիկյան և եվրոպական մամուլը, բնականաբար, հրաժարվում է հաղորդել այս հանցագործության մասին, ինչպես և նրանց դոլարային մեդիա-վարձկանները Հայաստանում (Առաջին ալիք, «Ազատություն» ռադիոկայան, «Սիվիլնեթ», «Ամ1» և տասնյակ ուրիշներ)։ Նրանք քննադատում են միայն նրանց, ում պետք է քննադատել։

Այնուամենայնիվ, խիղճն անսպասելիորեն արթնացել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Թրիսոմի մոտ. «Եվ մի՞թե մենք պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ մեր կամ իսրայելական ռումբերն այժմ երեխաներ են սպանում»,- հռետորական հարց է տվել նահանգապետը։ Հուսանք, որ երբ գա նախընտրական քարոզարշավի համար գումար խնդրելու ժամանակը, նրա հովանավորները սա չեն հիշի նրան, և մանկան կյանքի գինը չի ընկնի։

Տեղեկություններ են հայտնվել Իրանի տարածքում ՄՈՍԱԴ-ի ուժերի ցամաքային գործողության մասին։

Լիբանան: «Հեզբոլլահի»՝ հակամարտության մեջ մտնելուց հետո Իսրայելը սկսել է ռմբակոծել Բեյրութը. իսրայելական ուժերը մտել են Հարավային Լիբանանի տարածք «անվտանգության գոտի» ստեղծելու համար՝ Սիրիայի օրինակով ։

Լիբանանից դեպի Սիրիա փախստականների հոսք է սկսվել։ Ըստ Բրիտանիայի իսլամական օգնության կազմակերպության տվյալների՝ սպասվում է շուրջ 1 միլիոն մարդու տեղահանում ։

Իրաք: Իրաքում իսլամական դիմադրության ուժերը հարձակում են գործել ամերիկյան զինվորականների վրա։ Անօդաչու թռչող սարքով հարված է հասցվել Էրբիլի հյուրանոցին, որտեղ տեղավորված էին ամերիկացիները ։ Իրաքյան շիաները նաև հայտարարել են Բաղդադի օդանավակայանում ամերիկյան զինվորականների վրա հարձակման մասին։

Ծոցի երկրներ: Իրանը պատասխան հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքի երկրների ավելի քան 27 օբյեկտների (ռազմաբազաներ, նավահանգիստներ և նավթավերամշակման գործարաններ)։ Կատարի կառավարությունը հայտնում է, որ ՀՕՊ համակարգերի հրթիռների պաշարը բավարար է միայն մի քանի օրվա համար։

Քուվեյթում ամերիկյան բազայի վրա իրանական հարձակման հետևանքով զոհվել է վեց ամերիկացի։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող ցանկացած նավ կոչնչացվի ։ Նավթի գները հասել են բարելի դիմաց 80 դոլարի՝ գրանցելով վերջին մեկ տարվա առավելագույն ցուցանիշը։ Եվրոպայում գազի գները բարձրացել են 60–90%-ով՝ հասնելով 700 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Ֆիլիպիններ: Մանիլայում բողոքի ցույցեր են անցկացվել Իրանի վրա հարձակման դեմ։ Ցուցարարներն ԱՄՆ դեսպանատան առջև այրել են ԱՄՆ դրոշը և դատապարտել ամերիկյան վարչակազմի ու Իսրայելի գործողությունները։

Բողոքի ցույցերը շարունակվում են Հնդկաստանում, Պակիստանում, Իրաքում և ԱՄՆ-ի շատ խոշոր քաղաքներում։

Ավելի վաղ Թրամփը «Atlantic» ամսագրին հայտնել էր, որ պատրաստ է բանակցել Իրանի հետ, սակայն Իրանը մերժել է նրա առաջարկը։

Բառեր, որոնք այդքան շատ բան են նշանակում

Երեկվա իր թվիթում Նեթանյահուն, ով Միջազգային քրեական դատարանի կողմից ճանաչվել է ռազմական հանցագործ, խոստովանել է, որ իրեն վերջապես հաջողվել է ԱՄՆ-ին դրդել Իրանի դեմ պատերազմի, ինչն, ինչպես ինքն է ասել, «իմ երազանքն էր 40 տարի շարունակ» ։ Այսպիսով, նա բացահայտորեն ընդունել է, որ ուղղակիորեն վերահսկում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը և օգտագործել է ամերիկյան բանակն իր նպատակների համար։

Մարկո Ռուբիոն իր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն ստիպված է եղել պատերազմ սկսել Իրանի դեմ այն պատճառով, որ դա պատրաստվում էր անել Իսրայելը, և դրան կհետևեր Իրանի պատասխանն ամերիկյան ուժերի ուղղությամբ ։ Այսինքն՝ նա բացահայտորեն հաստատել է, որ ԱՄՆ-ի հարձակումը Իսրայելի ծրագրերի հետևանքն էր։

Պրոֆեսոր Ջեֆրի Սաքսն իր ելույթում հայտարարել է, որ Իրանի պատերազմը Իսրայելի և Վաշինգտոնում նրա կողմնակիցների քաղաքականության շարունակությունն է՝ դեռևս 1996 թվականին մշակված պլանի մի մասը, որի նպատակն էր վերացնել Իսրայելին անցանկալի բոլոր վարչակարգերը և տարածաշրջանում հաստատել իսրայելական գերիշխանություն ։ Այդ ժամանակից ի վեր այս քաղաքականությունը հանգեցրել է պատերազմների 9 երկրներում՝ Իրաք, Լիբիա, Սուդան, Սոմալի, Պաղեստին, Լիբանան, Սիրիա, Եմեն և Իրան։

Հայաստանում իշխանությունը զավթած խմբի ղեկավարությունն այսօր հպարտորեն հայտարարել է, որ հայերն իրանցի չեն, և դա հենց այս վարչակարգի արժանիքն է ։ «Մենք Իրանը չենք։ Մենք արդեն ամեն ինչ հանձնել ենք, մեր մոտ հիմա խաղաղություն է»,- խանդավառությամբ հայտարարել են նրանք։ Այն փաստը, որ նույն զենքը, որով սպանվել են 5,000 հայ զինվորներ, այսօր կիրառվում է Իրանի դեմ, նրանք չհիշեցին։ Դրանից հետո որոշվեց վերջ տալ եգիպտացորենին և անցնել շաուրմային։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 111

Մեկնաբանություններ